Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում օգոստոսի 27-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 27-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական