Հասարակություն

Տիգրան Ավինյանը Սիսիանում մասնակցել է «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի բացմանը

Տիգրան Ավինյանը Սիսիանում մասնակցել է «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի բացմանը

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նախօրեին մասնակցել եմ Սիսիան քաղաքում «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։

ԶՊՄԿ-ին պատկանող արտադրամասը չէր գործում 2019թ. ի վեր, և այս տարի է ԶՊՄԿ-ի նոր ղեկավարության որոշմամբ վերագործարկվել։ Այն արդեն ունի 40 աշխատատեղ, բայց արտադրական հզորության ընդլայնման պարագայում կարող է ապահովել մինչև 100։

Տնտեսական նման միավորների ու համապատասխան ենթակառուցվածքների շնորհիվ է, որ Հայաստանի մարզերը կարող են զարգանալ՝ ինչպես բնակչությանը աշխատատեղերով ապահովելու, այնպես էլ տեխնոլոգիական զարգացմամբ տնտեսությունը վերափոխելու միջոցով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական