Հանրապետության տարածքում օգոստոսի 24-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ: Օգոստոսի 24-ին և 25-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում օգոստոսի 24-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-ի և 25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։