Հասարակություն

Պայթյունից տուժած երկու քաղաքացի դեռևս գտնվում է հիվանդանոցում

Պայթյունից տուժած երկու քաղաքացի դեռևս գտնվում է հիվանդանոցում

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժած երկու քաղաքացի դեռևս բժիշկների հսկողության տակ է. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ նշելով, որ հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը լավ է, և շուտով նրանք դուրս կգրվեն։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ վնասվածներ ստացած քաղաքացիներից մեկը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, իսկ մյուսը Այրվածքաբանական ազգային կենտրոնում։

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ էին ստացել հինգ տասնյակից ավելի քաղաքացիներ։ Պայթյունից զոհվածների թիվը 16 է, անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական