Հասարակություն

Դատախազությունը պահանջում է կալանավորել «Վովայի Արշակին»

Դատախազությունը պահանջում է կալանավորել «Վովայի Արշակին»

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին՝ «Վովայի Արշակին»։ 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից Radar Armenia-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ պահանջելով բեկանել Արշակ Հակոբյանի նկատմամբ 562 միլիոն ՀՀ դրամի չափով գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/ եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով) համար։

Արշակ Հակոբյանն օգոստոսի սկզբին 562 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական