Հասարակություն

Առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև

Առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև

Հանրապետության տարածքում օգոստոսի 23-ի կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ: Օգոստոսի 23-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 23-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 23-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական