«Սուրմալու» առևտրի կենտրոնի՝ օգոստոսի 14-ի պայթյունի հետևանքով անհետ կորած անձի որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղարն Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք՝ այսօր նույնականացվել է անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը. մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, ըստ ԱԻՆ խոսնակի՝ բոլորը նույնականացված են։