Այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 15-ը Հայաստանում պայթուցիկ սարքերի առկայության մասին 15 կեղծ ահազանգ է եղել։
Radar Armenia-ին գրավոր հարցմանն ի պատասխան Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից հայտնել են, որ պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ «Ճգնաժամային կառավարման ազգային» կենտրոնից ստացված 15 կեղծ ահազանգի վերաբերյալ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են 2 ահազանգ կատարող անձինք։ Նրանցից մեկը կալանավորված է։
«Միաժամանակ, պայթուցիկ սարքերի առկայության վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակներում իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ կեղծ ահազանգեր կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- մանրամասնել են ՀՀ ոստիկանությունից։
Հայկ Մագոյան