Տեսակետ

Նույնականացան քարտ չունեցող ՀՀ քաղաքացիներին ոչ բիոմետրիկ անձնագիրը տրվելու է 10 տարի վավերականության ժամկետով, 2 տարվա փոխարեն

Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նույնականացան քարտ չունեցող ՀՀ քաղաքացիներին ոչ բիոմետրիկ անձնագիրը տրվելու է 10 տարի վավերականության ժամկետով, 2 տարվա փոխարեն:

Ընդ որում.
մինչև 6 տարկան երեխաներին՝ 3 տարի ժամկետով,
6-16 տարեկաններին՝ 5 տարի ժամկետով,
16 տարին լրացած քաղաքացիներին՝ 10 տարի ժամկետով,
16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին՝ մինչև 19 տարին լրանալը:
19 տարին լրացած արական սեռի քաղաքացիերին՝ տարկետում ունենալու կամ բժշկական վերափորձաքննություն նշանակված լինելու դեպքում, նշված հիմքերի ժամկետով»: