Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով, մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, այս պահին շենքի ներսում քաղաքացու հետ բանակցություններ են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Թե ի՞նչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը, պարզվում է: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: