Հասարակություն

«Fly Arna»-ն նոր չվերթներ է սկսում դեպի Մոսկվա

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երևան-Մոսկվա չվերթի գործարկման մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ավիափոխադրողը։ 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան նոր ուղիղ չվերթները կսկսվեն 2022 թվականի սեպտեմբերի 23-ից՝ շաբաթական տասնչորս չվերթ հաճախականությամբ։