Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած զինված անձը վնասազերծվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել այն։
Մասիսի համայնքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը հայտնել է, որ լսվել է մեկ պայթյուն՝ հավանաբար նռնակի և ատրճանակի երկու կրակոց։ Նա նշել է, որ աշխատել է տվյալ անձի հետ, վերջինս նմանատիպ պահվածք, վարքագիծ չի դրսևորել։