Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդն ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Զինված անձի հետ ոստիկանները բանակցել են, բանակցության ընթացքում հնչել են կրակոցներ։ Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների մեջ զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել այն։