Հասարակություն

Որոնողական աշխատանքները շարունակվում են էպիկենտրոնային գոտում․ ԱԻ նախարար

Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ, էպիկենտրոնային գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար: Այս մասին հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ 

Հիշեցնենք, որ անհետ կորած է համարվում երկու քաղաքացի՝ Գագիկ Կառլենի Կարապետյանը՝ ծնված 1959 թ․ և Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը՝ ծնված 1967 թ․, սակայն դեռ զահերից մեկի ինքնությունը պարզված չէ։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո պարզ կդառնա՝ արդյոք անհետ կորած քաղաքացիներից մեկը 16 զոհերի թվում է։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։