Հասարակություն

Արմավիրում հայտնված «ադրբեջանցիներն» Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ

Օգոստոսի 19-ին «Արմավիրում ադրբեջանցիներ են հայտնվել, նրանք իրենց ագրեսիվ են պահել» վերնագրով «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի վերաբերյալ ԱԱԾ-ն հասարակությանն իրազեկում է․

«Հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը պարզաբանվել է։ Վերջիններս հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, որոնք օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են Հայաստանի Հանրապետությունում»։