Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, էիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ: Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել այն։