Հասարակություն

Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածների՝ պետական աջակցության հարցը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այս պահին կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրառում է արել գերատեսչության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը նշելով, որ  միջոցառման շահառուների հստակ շրջանակի, աջակցության ձևաչափի և այլնի մասին՝ կտեղեկացնեն լրացուցիչ, երբ ունենան առավել հստակ պատկեր։

Հիշեցնենք՝ օգոստոսի 16-ին Radar Armenia-ի հետ զրույցում Զառա Մանուչարյանն ասել էր, որ Ողբերգական պատահարից զոհվածների ընտանիքներին աջակցության ծրագիր դեռ չի քննարկում։