Օգոստոսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են սեփական ուժերով կանխել կրակի տարածումը, այնուհետև ժամանած հրշեջները մարել են Ford Transit մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղում պարեկները պարզել են, որ ավտոմեքենան վարելիս է եղել 53-ամյա Անթրանիկ Բազոյանը: Ավտոմեքենան էլ հաշվառված է «Մարուքյաններ» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է: