Հասարակություն

Հայտնաբերվել է Երևանի հայտնի բուհերից մեկի 21-ամյա ուսանողուհու կախված դին

Օգոստոսի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ, 21-ամյա Մ. Ս.-ն էր, ով պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանի հայտնի բուհերից մեկում: