Քաղաքական

Կառավարության նիստի օրակարգում մեկ զեկուցվող հարց կա

Վաղը՝ օգոստոսի 18-ին, տեղի կունենա Կառավարության հերթական նիստը։ Գործադիրի նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից միայն մեկը՝ Գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին հարցն է զեկուցվող։ Այն կզեկուցի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է մեծացնել գործազուրկի (ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամի) աշխատանքի տեղավորման հնարավորությունները և նպաստել նրա ընտանիքի աղքատության հաղթահարմանը։