ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգերը կեղծ են եղել, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին նամակ էր ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։