Չեխիայի Հանրապետության Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության հրավերով Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի, ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանի և նույն վարչության այլ ծառայողների մասնակցությամբ։
ՀՀ ոստիկանության պատվիրակությանը դիմավորել են Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության ներկայացուցիչները՝ տնօրեն, բրիգադիր-գեներալ Ռադիմ Դրագոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Հանդիպումների ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ծանոթացել են Չեխիայի Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության կառուցվածքին, գործառույթներին և խնդիրներին։ ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Հուսալիության թեստավորման և Քրեական հետախուզության վարչության ղեկավար կազմի հետ։