Հասարակություն

«Փլուզվել է եռհարկանի շինությունը՝ մոտ 2889 քմ»․ ԱԻ նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«3 օրից ավելի է, ինչ հրշեջ-փրկարարները` Կարմիր Խաչի ներկայացուցիչների և կամավորների հետ միասին, սեփական կյանքը վտանգելով, իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Ժամը 18։30-ի դրությամբ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 3 անհետ կորած, 16 զոհ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ին՝ ժամը 14։38-ին, մարվել 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)»։