Հասարակություն

Անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացին ողջ է. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Հայաստանում ՌԴ դեսպանատունը, անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում ՌԴ քաղաքացու անհետացմանը, հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լուրն այն մասին, որ ՌԴ քաղաքացի 1959 թ. Լյուբա Գրիբովան անհետ կորած է, չի հաստատվել։ Նա ողջ ու առողջ է»: 

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ-ի հաղորդագրության՝ այս պահին անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը, քանի որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հայտնեցին, առ այն, որ ենթադրյալ անհետ կորած իրենց  քաղաքացին այս պահին Վրաստանում է, իսկ ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ Սուրմալուի տարածքում չի եղել։