Հասարակություն

Հայտնաբերվել է ևս 9 դի. ունենք 16 զոհ

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է. 

«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հ.Գ. Ցավակցում ենք զոհերի հարազատներին...

Հ.Գ.2 Հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»։

***

ԱԻՆ խոսնակը հայտարարել է, որ քիչ առաջ ևս մեկ դի է դուրս բերվել փլատակներից։