Այս օրերի ընթացքում հոգեբանական աջակցություն ստանալու համար Հայկական Կարմիր խաչ ընկերությանն է դիմել 140, իսկ առաջին բուժօգնության համար` 110 մարդ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր խաչ ընկերության գլխավոր քարուղար Աննա Եղիազարյանը` նշելով, որ փրկարարներն էլ են օգնության կարիք ունենում՝ ճնշման, գլխացավի, այրվածքների դեպքում, և Հայկական Կարմիր խաչն արձագանքում է դրանց։
Նշենք՝ «Սուրմալու» տոնավաճառի տարածքում այս պահին ներգրավված է ՀԿԽԸ 50 կամավոր և աշխատակազմի անդամ։