Հասարակություն

«Անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է»․ ԱԻՆ խոսնակ

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Լրահոսում որոշ ժամանակ է շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։ Կրկին հորդորում ենք հետևել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։

Գործընկերներիս և լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց և պաշտոնական հաստատում ստանալուց հետո։

Հ.Գ աշխատանքները շարունակվում են առանց դադարի»։