Հասարակություն

Սուրեն Պապիկյանը ՌԴ-ում ծանոթացել է սպառազինության նորագույն նմուշներին

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Բանակ-2022» ռազմարդյունաբերական ցուցահանդես, ծանոթացել սպառազինության նորագույն նմուշներին, հանդիպել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։

Պաշտպանության նախարարն այցելել է նաև «Ալաբինո» զորավարժարան, որտեղ զրուցել է տանկային բիաթլոնի հայկական անձնակազմի հետ։ Սուրեն Պապիկյանը եղել է նաև «Բարեկամության տուն» մրցույթի շրջանակում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։