Հասարակություն

Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի․ զոհերի թիվը հասավ 8-ի

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնալ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։

«Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ անհետ կորած է համարվում 23 քաղաքացի։