ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ասում է, որ «Սուրմալու» տոնավաճառի հրդեհի պատճառների մասին վաղ է խոսել և նշում՝ փորձաքննությունը ցույց կտա, թե ինչից է բռնկվել հրդեհը։
Նախարարի տեղակալն ասում է՝ այս պահին գործ ունենք հրավտանգ նյութերի հետ:
ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն էլ, պատասխանելով 7-րդ զոհի վերաբերյալ հարցին ,տեղեկացրեց՝ «այս պահին ունենք 6 զոհ, իսկ 7-րդ զոհին գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, քանի որ շները հետքեր են գտել»։ Կոստանյանը այս մասով նշեց, որ պարզաբանումներ կտրվեն, երբ տարվող աշխատանքներից հետո լինեն հստակություններ։
Հիշեցնենք՝ երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ, իսկ 6 մարդ զոհվել է պայթյունի հետևանքով։