«Սուրմալու» առևտրային կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ ՀՀ-ում սգո օր կհայտարարվի: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարության լրատվական վարչությունից:
Կառավարությունից նշել են, որ դեռ օրը հայտնի չէ. ամենայն հավանականությամբ փրկարարական աշխատանքներն ավարտելուց հետո:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով կա 8 զոհ, 23 քաղաքացի համարվում է անհետ կորած։