Քաղաքական

ԱՄՆ դեսպանատունն իր խորին ցավակցությունն է հայտնում «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետրանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր վիրավորներին։ Արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերը արժանի են գովասանքի։ Կիսում են կորստի ցավը և մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»։
                       
ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն