Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնալ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս երկու դի։
«Այս պահի դրությամբ ունենք 10 զոհ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ զոհվածների թվում են (Միսակ Պատվականի Մարգարյանը, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյաըն, ծնված 1966 թ․ և անձը չպարզված չորս քաղաքացի)։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 18 քաղաքացի։