Հասարակություն

«Ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են»․ ԱԻՆ խոսնակ

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ իրեն փոխանցել է, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։

Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18: Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։