Հասարակություն

Հրդեհ՝ Փոքր Մասրիկ գյուղում

Օգոստոսի 15-ին, ժամը 11:22-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 16:25-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է Փոքր Մասրիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում կուտակած անասնակերը՝ մոտ 1300 հակ: