Հասարակություն

«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի․ զոհերի թիվն այժմ 7 է

Քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Նա նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր 6 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․)։

Անհետ կորած է համարվում 21 քաղաքացի, որոնց թվում են ՌԴ 1 և Իրանի քաղաքացիներ։