ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է. Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել»: