Հասարակություն

5 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն է

 «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն։

Նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ, ԱՆ-ն հերքել էր համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել։