20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին։ Այս մասին հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան։
Նա կոչ է անում քաղաքացիներին, ովքեր ունեն հարազատներ և չեն կարողանում կապ հաստատել նրանց հետ, տեղյակ պահեն այդ մասին 911 ծառայությանը կամ տարածքում աշխատող յուրաքանչյուր փրկարարի։
Արմեն Փամբուխչյանը նաև հայտնեց, որ տարածքը լուսավորել են, որպեսզի կարողանան ողջ գիշեր աշխատել։