Հասարակություն

Փլատակներից դուրս է բերվել մի կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում

Փլատակներից դուրս է բերվել մի կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում։ 

Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ փոխնախարար Արտուշ Գրիգորյանը։

Առողջապահության նախարարությունը ևս հաղորդագրությու է տարածել. «Փլատակների տակից փրկարարները գտել են 1 քաղաքացու դի:
Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում: