Աշխատանքներին ներգրավված է 22 մարտական հաշվարկ 2 ավոտսանդուղք, 1 ԳԾՊԾ օղակ, ՀՆՓԱԻԿ 7 փրկարարական ջոկատ, ԵՓՎ ՀՓԱԿ, ԲԱՎ, ՀԱԲ ՃԿԱԿ ՕԽ-ները, մոտ 155 հրշեջ- փրկարար և 50 փրկարար։ Աշխատանքներն իրակաացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 14 ջրատար 8 բեռնատար և 3 տրակտոր։
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։
Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն։
Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և 45 տուժած տուժած։