«Նոր երկու քրոջ հանեցինք փլատակների տակից, բավականին ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ հավելելով, որ բավականին ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
«Մինչ այդ էլի տեղափոխվածներ կային հիվանդանոց, այդ թվում՝ իրենց ոտքով են գնացել»,-ասաց նախարարը։
Վերջինս հայտնեց, որ պայթյունի հետևանքով զոհվածը 40-45 տարեկան տղամարդ է, սակայն նախարարը չնշեց զոհը աշխատակից է, թե շուկայի այցելու։