Հասարակություն

Պայթյուն՝ Սուրմալուի տարածքում. թարմացվող (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Սուրմալուի տարածքում:

Նախնական տվյալներով՝ հրավառության նյութերի պահեստում է պայթյունը գրանցվել։

Radar Armenia-ն կհաղորդի լրացուցիչ տեղեկություն։

00:18

Անհետ կորածներից 6-ը ողջ են հայտնաբերվել:

ԱԻ մամուլի քարտուղար

23:09

Զոհված երկու քաղաքացիների ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։

ԱԻՆ

22:54

25 անհետ կորած է որոնվում. ցանկ
 

22։35

Հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։ Ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։
 

22։25

Վտանգ կա, որ քամու պատճառով նորից հրդեհ կբռնկվի: Երրորդ զոհը կին է, տարիքը՝ մինչև 40 տարեկան:

Ահազանգ կա, որ հղի կին և իր 5 տարեկան երեխան անհետ կորած են:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան

22։15

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի։ 

Այս պահին կա 3 զոհ:

21։30

Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկակական կենտրոն։ Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: 
 

19։55

20 քաղաքացի ահազանգել է, որ չի կարողանում գտնել իր հարազատին:

ԱԻ նախարար

19:50 

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը դուրս գրվեց հիվանդանոցից։

19։45

Փլատակներից դուրս է բերվել մի կնոջ դի՝ այրված, անճանաչելի վիճակում
 

19։28

Հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի։ Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: 

ԱՆ
 

17։50

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց հիվանդասենյակ:

17:30

Երևանի մետրոպոլիտենն այս պահին չի աշխատում:

Radar Armenia-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքացիները և աշխատակիցները տարհանվել են:

17։10

Ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:
Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:
Կա 1 զոհ:

ԱՆ

17։00

Տուժածների թիվը հասել է 45-ի։

ԱԻՆ
 

16։50

Անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում քաղաքացիներին չմոտենալ դեպքի վայր:

Ոստիկանություն

16։35

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

16։25

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել: 

15:55

Համացանցում պտտվող լուրերը, թե պայթյունի հետևանքով 5 տարեկան երեխա է մահացել, չեն համապատասխանում իրականությանը: 

15։30

Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում

14։47

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և քսան տուժած։

ԱԻՆ

14:45

Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Լևոն Սարդարյան

14:30

Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նախնական տվյալներով` 7 հոգի տեղափոխվել է տարբեր հիվանդնոցեր: Ըստ շտապօգնության` տուժածների թիվը կարող է ավելանալ:

14:20

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։ 

ԱԻՆ

13:50

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

ՀՀ ԱԻՆ

Տեսանյութ՝ պայթյունի պահից։