«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց հիվանդասենյակ: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
«Վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Հարազատները մոտեցել են»,- գրել է մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 5 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում էր գտնվում։