Հասարակություն

Մեկնարկել է թարմ մսի վաճառքի ուժեղացված վերահսկողությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խիստ կարևորում է վերահսկողության իրականացումը կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովման և հանրային առողջության մակարդակի բարձրացման տեսանկյունից։

«Այսօրվանից Սննդի անվտանգության տեսչական մարմնի  և Ոստիկանության գործընկերների հետ սկսել ենք թարմ մսի վաճառքի ուժեղացված վերահսկողությունը, որի նպատակն է էապես նվազեցնել անօրինական ձևով մորթված կենդանիների վաճառքը Հայաստանում։ Այսօրվա 19 ստուգումից միայն 3-ն ունեին անհրաժեշտ փաստաթղթավորում». ասվում է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ։  
Մսի վաճառքի ուժեղացված վերահսկողության նպատակն է էապես նվազեցնել Հայաստանում անօրինական ձևով մորթի ենթարկված մսի շրջանառությունը։ Վերահսկողության ուժեղացումն անժամկետ է։