Հասարակություն

«Փայլուն արդյունք է, ուղղակի մի փոքր ուղղում՝ կիսեց առաջին երկրորդ տեղը». Սերժ Սարգսյանը դիմավորում է շախմատիստներին

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների, համակիրների, ֆեդերացիայի անդամների հետ մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու հաղթանակներով վերադարձող հայ շախմատիստներին։

Լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանեք մեր շամատիստների գրանցած արդյունքը, նախագահը ասել է.

«Փայլուն  արդյունք է, ուղղակի մի փոքր ուղղում՝ կիսեց առաջին երկրորդ տեղը, կարծում եմ, որ տղաներն իրոք շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով և արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը»։

Նա նաև նշել է, որ վերջին 30 տավա ընթացքում Հայաստանը շախմատային իր նվաճումներով երկրորդն է աշխահում և զիջում է միայն Ռուսաստանին։

Քաղաքական հարցերի երրորդ նախագահը չի պատասխանել։