Հասարակություն

Սևանա լիճ թափվող գետերը աղտոտված են կենսածին նյութերով. ՇՄՆ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգ է իրականացրել Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում: 

«Սևանա լիճ թափվող վերոնշյալ բոլոր գետերը աղտոտված են կենսածին նյութերով։ Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքաջրերը, որոնք իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն». ասված է հաղորդագրության մեջ։