Օգոստոսի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը բջջային օպերատորներից մեկի՝ Էրեբունու փողոցի գրասենյակից բջջային հեռախոս են գողացել: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Էրեբունու քրեական հետախույզների արագ արձագանքի և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Ավանեսովի փողոցի 34-ամյա մի բնակիչ: Օգոստոսի 5-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել են սպիտակ, կիսահալված զանգվածներ և փորձանոթ՝ դեղնավուն հետքերով: Ըստ 34-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը «a PVP» տեսակի թմրամիջոց է: Նա ներկայացվել է քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: