ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները շուրջօրյա գրաֆիկով, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։
Օգոստոսի 6-ին և 7-ին իրականացված վերահսկողության արդյունքում կշռվել է ընդհանուր թվով 218 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ 18 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շուրջօրյա բնույթ։ Ուստի ՏՄ-ն ՀՀ տարածքում ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ու անհատ վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է փոխադրումների գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։