Արագածոտնի մարզում Ապարան-Նիգավան միջնահատվածում արյունալի միջադեպի հետևանքով հիվանդանոցում մահացել է կրակոցներից վիրավորված 3-րդ անձը՝ Սամվել Սանդրոյանը:
Հիշեցնենք՝ միջադեպի հետևանքով կար երկու զոհ, հինգ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Գործի շրջանակներում մեկ հոգի ձերբակալվել է։
Տեղի ունեցած հրաձգությունից հետո պաշտոնից ազատվել էր Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը։